Մեր տեսլականը

Որևէ գործ նախաձեռնելիս, պետք է հստակ իմանալ դրա ընթացքը, ավարտը կամ շարունակականության հեռանկարները, նպատակն ու նշանակությունը, կարևորությունն ու իրականացման հնարավորությունները, պետք է մշակել երկարաժամկետ ռազմավարական պլան և օր օրի գիտակցաբար գնալ դեպի դրա իրականցմանը՝ անկախ փորձություններից ու խոչընդոտներից։

2019թ․-ին սկիզբ դնելով Հայաստանում ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիա ունենանու գաղափարի կյանքի կոչմանը՝ մենք նախաձեռնեցինք համարձակ մի նախագիծ, որը դեռ պիտի անցնի փորձությունների ու կայացման երկար ուղի։

Մեր կազմակերպության տեսլականն առաջիկա տաս տարիների համար ենթադրում է մարդկային ռեսուրսի ուժեղացում, մասնագիտական ներուժի կենտրոնացում և մոբիլիզացում՝ կատարելու էական ոլորտային փոփոխություններ, օժանդակելու մեր պետությանը վերականգնողական ծառայությունների ոլորտում դրական առաջընթացի ապահովման գործում, մասնագիտական համբավի բարձրացման, կրթական որակի բարելավման հարցերում։

 

Ֆիզիկական թերապիայի և մերսման ոլորտի մասնագետները պետք է դառնան ոչ միայն պահանջված և կարևորված, այլև ոլորտը պիտի մաքրվի անտեղի շահարկումներից ու մասնագիտական հեղինակության ոտնահարումից։ 

 

Միասին մենք կհաղթահարենք ցանկացած մարտահրավեր և կկոտրենք հասարակական կարծրատիպերն ու քայլ առ քայլ կլուծենք այս ոլորտի մասնագետների որակյալ կրթության և զբաղվածության խնդիրները։

Մեր տեսլականն է ստեղծել ՀԶՈՐ, ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԻՄ՝ անկախ ցանկացած տարաձայնություններից ու մրցակցությունից, չէ՞ որ դրանք մղում եմ բոլորիս կատարելագործման, տքնաջան աշխատանքի և նորարարությունների։ 

great-office-space.jpg
35dc21f68de053ad70b1b0a0e94e68e1.png
unnamed.jpg