ՍՊԱ ՄԵՐՍՈՒՄ

միջազգային հավաստագրմամբ դասընթաց

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան կազմակերպում է

«ՍՊԱ ՄԵՐՍՄԱՆ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ» 

թեմայով կարճաժամկետ վերապատրաստման կուրս ՍՊԱ, ՎԵԼՆԵՍ ոլորտների մերսման և կոսմետոլոգիայի այն մասնագետների համար, ովքեր կարիք ունեն թարմացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները։

Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (World Massage Federation) միջազգային հավաստագրմանը։

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ շաբաթական 2 անգամ, 2,5 ժամով, ընդհանուր ժամաքանակը՝ 20 ժամ-8 հանդիպում (գործնական պարապմունքների տեսքով, տեսական նյութի և գրականության տրամադրմամբ)։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը նախատեսված չէ սկսնակների համար, կան տվյալ ծրագրին դիմելու մուտքային պահանջներ: Մասնակիցները պետք է տիրապետեն առնվազն դասական մերսման հիմունքներին և ունենան գործնական հմտություններ։

Դասընթացի ընթացքում բոլոր անհրաժեշտ նյութերը, պարագաները և մոդելներին տրամադրում է Ֆեդերացիան։

Դասընթացը կազմակերպվում է 2-5 հոգանոց փոքր խմբերով:

Սկիզբը՝ մարտի 25, 2021 (գրանցումը մինչև մարտի 23-ը ներառյալ):

Վերապատրաստումն իրականացնում է Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից հավաստագրված, ՌԴ դասական և սպա մերսման 2018թ․ բաց առաջնության գավաթակիր, "Օրանժ ֆիթնես" պրեմիում-ակումբի սպա մասնագետ Ն․ Դարբինյանը։

Այլ հարցերի դեպքում և գրանցման համար կապ հաստատեք հետևյալ կոնտակտային տվյալներով։

WMF certified trainer
WMF certified trainer

press to zoom
Hot Stonetherapy Course
Hot Stonetherapy Course

press to zoom
Vacuum Can, Cup Massage Course
Vacuum Can, Cup Massage Course

press to zoom
WMF certified trainer
WMF certified trainer

press to zoom
1/6

Թեմաներ

1. Ընդհանուր մարմնի և դեմքի նեյրոսեդատիվ մերսում (գործնական դաս)

2. Տաք քարերով մերսում՝ սթոունթերապիա (գործնական դաս)

3. Բանկաներով մերսում (գործնական դաս)

4. Բամբուկե փայտիկներով և ինստրումենտալ մերսում (գործնական դաս)

5. Մեղրով մերսում (գործնական դաս)

6. Բնական միջոցներով պիլինգներ (գործնական դաս)

7. Ծաղիկներով և խոտաբույսերով մերսում (գործնական դաս)

8. Արոմաթերապիա (գործնական դաս)

9. ՍՊԱ պրոցեդուրաների մարդաբանական հիմքերն ու պատմական զարգացման ընթացքը (տեսական դասախոսություն)

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 150,000 ՀՀ դրամ:

Ֆեդերացիայի անդամներին կտրամադրվի զեղչ՝ -30%։

Գինը ներառում է՝

  • Գործնական դասընթացի արժեքը

  • Միջազգային հավաստագրի արժեքը (50 եվրո՝ 32,000 ՀՀ դրամ)

  • Անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները

  • Մոդելների տրամադրումը

  • Հարկերը, տուրքերը։