Fully Funded PR and SMM Fellowship for Healthcare, SPA and Wellness

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան կիրականացնի ‼ամբողջովին ֆինանսավորվող ԱՆՎՃԱՐ կրթական ծրագիր‼ #fellowship Ֆեդերացիայի 6 այն անդամների համար, որոնք ցանկություն ունեն հմտանալու
✅ #ՍՊԱ, #spa
✅ #ՎԵԼՆԵՍ #wellness և
✅ #ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ #healthcare ոլորտների հասարակայնության հետ կապերում (#PR) և սոցիալական մեդիա մարքեթինգում (#SMM)։
➡️Ծրագրի նպատակն է` ֆեդերացիայի անդամներին տրամադրել գործնական հմտություններ և գիտելիքներ PR և SMM բնագավառներում՝ սեփական բրենդի առաջխաղացման և ծառայությունների վաճառքների ծավալների մեծացման նպատակով։
➡️Երկամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն ռեալ բիզնես դեպքերի հետ, կստեղծեն և/կամ կզարգացնեն սեփական բրենդը, կնախագծեն իրական ծրագրեր և միջոցառումներ, դրանցից լավագույնները կստանան Ֆեդերացիայի կողմից ֆինանսական աջակցություն իրականացման համար։
📋‼Մասնակիցների ընտրության պահանջներ‼․
• ՀՖԹՄԱՖ ՀԿ-ին անդամակցություն
• Գրանցման հայտի լրացում հետևյալ հղումով՝
https://forms.gle/wixCNfY9hspsL6rx5
• Սեփական նոթբուքի առկայություն, համակարգչային գրագիտություն և թվային տեխնոլոգիաների նվազագույն գիտելիքներ
• Սոցիալական ցանցերում ակտիվություն
• Ստեղծագործականություն և պատասխանատվության բարձր զգացում
• Թիմով և միայնակ աշխատելու կարողություն և պատրաստակամություն
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
‼Ընտրված մասնակիցների պարտավորություններ‼
• Առկա դասերին նշված օրերին և ժամերին պարտաճանաչ մասնակցություն,
• Հեռավար հանձնարարությունների կատարում նշված ժամկետներում։
🕦Ծրագրի տևողություն․
Ծրագրի տևողությունը 8 շաբաթ է, որից վերջին 2 շաբաթը կտրամադրվի ինքնուրույն ավարտական աշխատանքին։
Դասաժամերը շաբաթական 2 օր 2,5 ժամով են։
Սահմանված օրերը՝ երկուշաբթի-հինգշաբթի 17:30-20:00
Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 19, 2021թ
Ծրագրի մեկնարկը և ավարտը՝ փետրվարի 22-ից մինչև ապրիլի 22, 2021թ․

Project Numbers

Project Gallery

1/1