Ընթացիկ և ավարտված ծրագրեր

Ընթացիկ

"THERAPISTS FOR ARMENIA" միջազգային նախաձեռնությանն աջակցություն

Ֆեդերացիան աջակցում է "Թերապիստներ Հայաստանի համար" բարեգործական նախաձեռնությանն իր տեղեկատվական հարթակներով։ 

Նախաձեռնության նպատակն է ֆիզիկական թերապիայի, էրգոթերապիայի, մերսման և հարակից ոլորտների հայ մասնագետներին տրամադրել աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ վեբինարների և վիդեոկոնֆերանսների անվճար մասնակցության հնարավորություն՝ մեր  մասնագետների որակները բարձրացնելու նպատակով։  

Ընթացիկ

Թվային մարքեթինգ առողջապահական, սպա և վենլես ոլորտներում

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆեդերացիայի կողմից։

Երկամսյա ծրագրին մասնակցում են Ֆեդերացիայի մի խումբ անդամներ, որոնք ցանկանում են ստեղծել և թվային մարքեթինգի գործիքակազմով առաջխաղացնել իրենց անձնական բրենդը։

Ավարտված

Ընդհանուր անգլերեն սկսնակների համար

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆեդերացիայի կողմից։

Եռամսյա ծրագրին մասնակցեցին Ֆեդերացիայի 8 անդամներ, որոնք բարելավեցին իրենց գիտելիքները ընդհանուր անգլերենի բնագավառում։ Նրանք նաև ձեռք բերեցին մասնագիտական անգլերենի փորձառություն։

Ավարտված

Որակավորման բարձրացման և միջազգային հավաստագրման հնարավորություն․

Ծրագիրն իրականացվեց համաֆինանսավորմամբ

Ծրագրին մասնակցել է Ֆեդերացիայի թվով 13 անդամ, որոնք միջազգայորեն հավաստագրվել են Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից։