Search

ԱՀԿ-ն կիրականացնի ՀՀ-ում վերականգնողական ոլորտի կարիքների գնահատում

Updated: Jun 8

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ #WHO)` արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող կոորդինատոր Պետեր Սկելտոնը հանդիպեց Ֆեդերացիայի նախագահի հետ։


WHO will implement needs assessment in the rehabilitation field of RA.
WHO will implement needs assessment in the rehabilitation field of RA.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (#WHO)` արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող կոորդինատոր Պետեր Սկելտոնը, որը Հայաստան է ժամանել օգնելու ՀՀ պատկան մարմիններին իրականացնել հետպատերազմական իրավիճակում վերականգնողական ծառայությունների կարիքների գնահատում, հանդիպում ունեցավ նաև Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ Ժաննա Հարությունյանի հետ: Նրանք միասին քննարկեցին ՀՀ-ում վերականգնողական ծառայությունների դերն ու նշանակությունը, ներկայիս իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման միտումներն ու հեռանկարները։

Հուսով ենք, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն կտան բարելավել վերականգնողական ծառայությունների որակը մեր երկրում, և լուծելի կդարձնեն այդ ոլորտի առջև ծառացած համակարգային մի շարք հիմնախնդիրներ:





10 views0 comments