Search

ՍՊԱ մերսման ինտենսիվ վարպետաց դաս ֆեդերացիայի անդամների համար

Վերջերս Ֆեդերացիան հաջողությամբ իրականացրեց տարեվերջյան ամփոփիչ միջոցառումն իր անդամների և ուսումնառողների համար։



Այն ինտենսիվ վարպետաց դաս էր հետևյալ թեմաներով՝ «Մերսման տարատեսակների գործնական կիրառությունը ՍՊԱ և ՎԵԼՆԵՍ ոլորտներում»:

Թեմաներն էին․

  1. Սթոունթերապիա՝ տաք քարերով մերսում,

  2. Թայ-վեդիկ յոգա մերսում

  3. Մարմնի ու դեմքի նեյրոսեդատիվ մերսում։



Այն ինտենսիվ վարպետաց դաս էր հետևյալ թեմաներով՝ «Մերսման տարատեսակների գործնական կիրառությունը ՍՊԱ և ՎԵԼՆԵՍ ոլորտներում՝ Սթոունթերապիա՝ տաք քարերով մերսում, Թայ-վեդիկ յոգա մերսում և մարմնի ու դեմքի նեյրոսեդատիվ մերսում»։

Մասնագետը ՀՖԹՄԱՖ անդամ, Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից հավաստագրված, «Օրանժ Ֆիթնես» պրեմիում ակումբի սպա կենտրոնի մասնագետ Ն․ Դարբինյանն էր։


Գործնական և կիրառական վարպետաց դասի շրջանակներում Ֆեդերացիայի նախագահ Ժ․ Հարությունյանը ներկայացրեց նաև ՍՊԱ ոլորտի պատմությունը, դրա համաշխարհային մարդաբանական մշակութահեն հիմքերն ու ծագումնաբանությունը։

Հագեցած օրվա ամենաթարմեցնող և ջերմացնող պահերից էր թեյախմության արարողակարգը։ Ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, իսկ հմուտ ու փորձառու թրեյներ-հրահանգիչին՝ շնորհակալագիր ՀՖԹՄԱՖ նախագահի կողմից։


Միջոցառումն անցավ «Շիացու» վերականգնողական կենտրոնի ջերմ ու հյուրընկալ հարկի ներքո, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում կենտրոնի տնօրեն, ՀՖԹՄԱՖ անդամ Ա․ Մանուկյանին։



#massage #thai #yogamassage #neurosedative #stonetherapy #federation #ANFPMT #массаж #курсыпомассажу

2 views0 comments