Search

Գործնական սեմինար "Վալիդուս" ԲԿ-ի հետ համատեղ

Տեսական և գործնական սեմինարը վարեց "Վալիդուս" բժշկական կենտրոնի կինեզիոթերապևտ, ՀՖԹՄԱՖ անդամ Ալեքս Թորոսյանը։


Kinesiotherapy seminar
Seminar on Kinesiotherapy

13.02.2021թ․-ին Ֆեդերացիայի անդամների համար հաջողությամբ իրագործվեց ևս մի ծրագիր՝ սեմինար «Վերականգնողական բուժման կինեզիոթերապևտիկ առանձնահատկությունները և բուժման պլանավորումը» թեմայով։ Տեսական և գործնական սեմինարը վարեց "Վալիդուս" բժշկական կենտրոնի կինեզիոթերապևտ, ՀՖԹՄԱՖ անդամ Ալեքս Թորոսյանը։ Թեման խիստ հագեցած էր․


  1. Նևրոլոգիական հիվանդների նախնական զննումը, նպատակների որոշման առանձնահատկություններն և բուժման պլանավորումը,

  2. Գլխուղեղային կաթվածով հիվանդների բուժման առանձնահատկությունները վաղ շրջանում,

  3. Պրակտիկ վարժությունների ցուցադրում և քննարկում,

  4. Օրթոպեդիկ խնդիրներ ունեցող հիվանդների նախնական զննման առանձնահատկությունները․ պրակտիկ վարժությունների և փափուկ մանուալ տեխնիկաների ցուցադրում,

  5. "Պտտական մանժետ" համախտանիշի ֆիզիկական ռեաբիլիտացիայի ուղեցույցները։


Մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր ՀՖԹՄԱՖ-ի և "Վալիդուս" ԲԿ-ի հետ համատեղ, իսկ սեմինարավար Ա․ Թորոսյանը պարգևատրվեց շնորհակալագրով Ֆեդերացիայի աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար։


(#physiotherapy #kinesiotherapy #massage #federation #ANFPMT)

39 views0 comments