Search

Գործընկերության նոր սկիզբ ոլորտի առաջատար բուհի հետ

Updated: Jun 8


Հասարակական սեկտորի դերն է ստեղծել շահագրգիռ կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հարթակ՝ ի նպաստ իր շահառուների հանրույթի։ Այս ակնկալիքով Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան նախաձեռնեց և միջնորդեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչների հանդիպմանը, որի արդյունքում քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Կարիքների գնահատման արդյունքում վեր բարձրացվեցին այնպիսի լրջագույն հարցեր, որոնց շուրջ փորձագետները միահամուռ ուժերով աշխատելու պատրաստակամություն հայտնեցին։ Այս գործընկերությունը միանշանակ դրականորեն կազդի աշխատաշուկայում հայ մասնագետների հեռանկարային առաջընթացի վրա, կնպաստի մասնագիտության պահանջարկի մեծացմանը և վերականգնողական ոլորտի ծառայությունների որակական բարելավմանը։

Mr. Khitaryan- the Rector of Armenian State University of Physical Culture and Sports
Mr. Khitaryan- the Rector of Armenian State University of Physical Culture and Sports
Staff of Armenian State University of Physical Culture and Sports
Staff of Armenian State University of Physical Culture and Sports

5 views0 comments