Search

Աշխատաժողով. «Վերականգնողական ոլորտի կարիքների գնահատում հետպատերազմական իրավիճակում»

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ աշխատաժողով «Վերականգնողական ոլորտի կարիքների գնահատում հետպատերազմական իրավիճակում» թեմայով, որին հրավիրված էր նաև Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ Ժ․ Հարությունյանը։


Աշխատաժողովի ընթացքում վեր հանեցվին մի շարք ակտուալ, կարևոր և հրատապ հարցեր, որոնց հանգուցալուծմանն ուղղված համապարփակ զեկույցը ԱՀԿ ներկայացուցիչ Պետեր Սկելտոնն առաջիկայում կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարությանը։

Փորձագետները գնահատեցին ոլորտի մարտահրավերներին հրատապ լուծումներ տալու առաջնահերթությունները, նաև հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը հանձինս մի շարք պատկան մարմինների և նախարարությունների վերականգնողական ոլորտի կարիքներին ուղղված հարցերի կարգավորմանը կներգրավի նաև այն կառույցներին ու մասնագետներին, որոնք առանցքային դեր ու նշանակություն ունեն, հաճախ նաև անմիջական մասնակցություն ոլորտի համակարգման և հիմնախնդիրների կարգավորման հարցերում։

Ի դեպ, հայաստանյան փորձագետները հույս հայտնեցին, որ այսուհետ ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳՍՄ և մյուս առանցքային նախարարությունները ոլորտի կարիքների գնահատման համար կներգրավեն մեր փորձագիտական լայն հանրույթի ներկայացուցիչներին, ինստիտուցիոնալ կառույցներին, կնախաձեռնեն մարտահրավերների վերհանման և հանգուցալուծման կարիքների մշտադիտարկում ու գնահատում՝ տեղի փորձագիտական ռեսուրսներն ավելի մոբիլիզացված և օպտիմալ օգտագործելով։

ՀՀ-ում հետպատերազմական և համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված վերականգնողական միջոցառումները պետք է լինեն համընդգրկուն և մեծ ուշադրության արժանանան։ Այս իմաստով, ՀՖԹՄԱՖ նախագահն աշխատաժողովի ավարտին ներկայացրեց հանրային իրազեկման առաջիկա նոր մասշտաբային նախագիծը, որն իրականացվելու է ՀՀ էքսպո ոլորտի առաջատար "Պրոմ Էքսպո" ընկերության հետ համատեղ։ Այն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ առողջապահության նախարարությանը։



117 views0 comments