Մեր գործընկերները

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային Ֆեդերացիան Համաշխարհային մերսման ֆեդերացիայի, Ալտերնատիվ բժշկության միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի մերսողների ազգային ֆեդերացիայի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Այս համագործակցությունների առաջնահերթ նպատակն է բարձր պահել հայ մասնագետների համբավը տեղական և միջազգային աշխատաշուկաներում՝ հասցնելով նրանց վարպետությունը պրոֆեսիոնալ մակարդակի։

Այս միջազգային գործընկերային կապերի շնորհիվ մեր կազմակերպությունը ամենասերտ կապերն է ստեղծել աշխարհի տասնյակ առաջավոր կրթական կենտրոնների և մասնագիտական հաստատությունների հետ, որոնք կարող են փորձի փոխանակման լավագույն հարթակը դառնալ մեր հայ մասնագետների համար։

Ֆեդերացիան համագործակցում է "Թերապիստներ Հայաստանի համար" միջազգային նախաձեռնության հետ, իհարկե ունի նաև բազմաթիվ տեղական գործընկերներ՝ առողջապահական, վերականգնողական, սպորտային, վելնես և սպա, այդ թվում առողջ ապրելակերպի հարակից ոլորտներից։ 

Ֆեդերացիան բաց է համագործակցության համար և գործընկերության ու փորձի փոխանակման լավագույն հարթակը կարող է դառնալ մասնագետների ու շահագրգիռ կողմերի համար։

To play, press and hold the enter key. To stop, release the enter key.