Մեր առաքելությունը

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան (ՀՖԹՄԱՖ) ոչ առևտրային կազմակերպություն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:


Ֆեդերացիան գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, և իր կանոնադրության հիման վրա: Ֆեդերացիայի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը և հաշվետվողականությունը: Ֆեդերացիան գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Ֆեդերացիայի առաքելությունն է ստեղծել ֆիզիկական թերապիայի և մերսման ոլորտի ՀՀ և առհասարակ հայ մասնագետների համար փորձի փոխանակման և կատարելագործման հարթակ, հնարավորություն ընձեռնել մասնագետներին իրենց գործունեության շրջանակներում համագործակցելու տեղական և արտերկրյա մասնագետների հետ, նպաստել ոլորտում օրենսդրական կարգավորումներին և էթիկ սկզբունքների մշակմանն ու պահպանմանը։ 

Ֆեդերացիան խիստ կարևորում է առողջ ապրելակերպի խթանումը մեր հասարակությունում, և այդ իմաստով է, որ ծավալում է քարոզչական գոծունեություն, ինչպես նաև հանրամատչելի է դարձնում ՀՀ-ում բնակչության տարբեր շերտերի մոտ սեփական առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Женщины растяжку на циновки йоги
Йога у океана
бассейн
беззаботный
Приготовление Яйца