ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ո՞վ է իրավասու անդամակցել Ֆեդերացիային։

Օրենքով սահմանված կարգով Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (ինչպես նաև Կազմակերպության անդամ դառնալու իրավասութուն ունեցող իրավաբանական անձ), որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը, սկզբունքներին և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:

Ի՞նչ պահանջների պետք է բավարարի անդամը։

Անձը, որը ցանկանում է դառնալ Ֆեդերացիայի անդամ, պետք է ունենա համապատասխան կրթություն ֆիզիկական թերապիայի և/կամ դրա հարակից ոլորտներից որևէ մեկում, և/կամ նվազագույնը երկու տարվա աշխատանքային ստաժ վերոնշյալ ոլորտներում։

Կարո՞ղ են արդյոք Ֆեդերացիային անդամակցել ուսանողները․

Ուսանողները, որոնք իրենց բուհից առաջադիմության թերթիկի հետ համատեղ տեղեկանք կներկայացնեն, կարող են անդամագրվել Ֆեդերացիային։

Ոչ ֆորմալ կրթական հաստատությունների կարճաժամկետ կուրսերն անցած անձինք կարո՞ղ են դառնալ Ֆեդերացիայի անդամ։

Այն անձինք, որոնք անցել են մասնագիտական կարճաժամկետ ոչ ֆորմալ կուրսեր առնվազն 90 և ավելի ակադեմիական ժամաքանակով, կարող են դիմել Ֆեդերացիային անդամակցելու նպատակով։ Նրանցից կպահանջվի նաև երաշխավորագիր մասնագիտական հանրույթի որևէ ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու համար տվյալ անձի մասնագիտական և անձնային որակների, էթիկ նորմերի պահպանության հարցում։

Ի՞նչ արտոնություններ ունի Ֆեդերացիայի անդամը։ 

Ֆեդերացիայի անդամն օգտվում է Ֆեդերացիայի կողմից իրականացվող բոլոր ծրագրերից անվճար կամ արտոնյալ պայմաններով։ Նա ստանում է մասնագիտական խորհրդատվություն և օժանդակություն, ինչպես նաև առավելություններ մեր գործընկեր կազմակերպությունների ծառայություններից օգտվելիս։ Սրանցով, իհարկե, չեն սահմանափակվում անդամի արտոնությունները․ դրանց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր Կանոնադրությունում և ներքին Կանոնակարգում։

Ի՞նչ պարտավորություններ ունի Ֆեդերացիայի անդամը։

Ֆեդերացիայի անդամը պարտավորվում է բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը, աջակցել Ֆեդերացիայի ծրագրերի իրականացմանը և մասնագիտական հանրույթին, ինչպես նաև անդամության համար կատարել վճարում։ Անդամավճարը մեկ ամսվա համար կազմում է 2,000 ՀՀ դրամ, որը կատարվում է տարեկան կտրվածքով միանվագ (24,000 ՀՀ դրամ):

Արդյո՞ք տրվում է որևէ փաստաթուղթ այն մասին, որ տվյալ անձը Ֆեդերացիայի անդամ է։

Այո, Ֆեդերացիայի անդամներին տրվում է անդամության վկայական մեկ տարվա վավերականությամ ժամկետով և հետագա թարմացման հնարավորությամբ։ 

Արդյո՞ք Ֆեդերացիան կազմակերպում է դասընթացներ ոչ մասնագետների համար։

Այո, Ֆեդերացիան կազմակերպում է ոչ ֆորմալ լրացուցիչ կրթական ծրագրեր, ունի բազային զրոյական կուրսեր ոչ մասնագետների համար։ Դրանց հետ կարող եք ծանոթանալ մեր կայքի "Կրթություն" բաժնում։