ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ֆեդերացիան իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է կարճաժամկետ բազային կուրսեր ոչ ֆորմալ կրթական ձևաչափով, նաև շարունակական ուսումնառության վերապատրաստման և որակավորման բարձրացման կրթական ծրագրեր մասնագետների համար։
Մեր ծրագրերը կազմվում եմ միջազգային չափորոշիչների համաձայն։ Դրանք ֆեդերացիայի անդամների համար կազմակերպվում են հիմնականում անվճար հիմունքներով կամ արտոնյալ պայմաններով։
Հիմնական կրթական ծրագրերի դեպքում որպես փաստաթուղթ շնորհվում է միջազգային նմուշի երկլեզու հավաստագիր լրացուցիչ մասնագիտական կրթության մասին, իսկ միջազգային ծրագրերի դեպքում միջազգային հավաստագիր Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից, "Միջազգային թրեյներ" ("International Teacher") ծրագրի համար՝ հավաստագիր Մերսման միջազգային ասոցիացիայի կողմից։
Կրթական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին հրավիրում ենք համագործակցության՝ ի նպաստ մեր մասնագետների որակների բարձրացման։