Մեր մասին

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան (ՀՖԹՄԱՖ) ոչ առևտրային կազմակերպություն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Ֆեդերացիան գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, և իր կանոնադրության հիման վրա: Ֆեդերացիայի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը և հաշվետվողականությունը:
Ֆեդերացիան գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային Ֆեդերացիան Համաշխարհային մերսման ֆեդերացիայի, Ալտերնատիվ բժշկության միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի մերսողների ազգային ֆեդերացիայի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Այս համագործակցությունների առաջնահերթ նպատակն է բարձր պահել հայ մասնագետների համբավը տեղական և միջազգային աշխատաշուկաներում՝ հասցնելով նրանց վարպետությունը պրոֆեսիոնալ մակարդակի։
Այս միջազգային գործընկերային կապերի շնորհիվ մեր կազմակերպությունը ամենասերտ կապերն է ստեղծել աշխարհի տասնյակ առաջավոր կրթական կենտրոնների և մասնագիտական հաստատությունների հետ, որոնք կարող են փորձի փոխանակման լավագույն հարթակը դառնալ մեր հայ մասնագետների համար։ Ֆեդերացիան բաց է համագործակցության համար և գործընկերության ու փորձի փոխանակման լավագույն հարթակը կարող է դառնալ մասնագետների ու շահագրգիռ կողմերի համար։

wmf_representative_fb
Armenian National Federation (2)
ARMENIAN NATIONAL FEDERATION (1)
Sertificate4-1-page-001